Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Որբ ծերություն

Որբ ծերություն
09.01.2024 | 11:05

Օրը թախիծ է հագել,

օրը տնքում է անճար,

բաբոն կանգնել է դողդոջ․

բաբոն չի ուզում մուրալ։

Օրը մրսում է, թաց է,

օրը մղկտում է անլաց,

բաբոյի ուզածը փոխհաց է․

բաբոն չի ուզում մուրալ։

Երկինքը մլար է հագել,

երկինքը ուլունք է մաղում,

բաբոն մղկտում է անարցունք․

բաբոն իր կարոտն է լացում։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 4900

Մեկնաբանություններ